ԼԼիլիթ Ասատրյան

Պահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ

Պահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ

Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, 2026 թվականի օգոստոսի 14-ին և 17-ին հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երեք անձանց՝ Աչաջուր համայնքի գյուղապետարանի վարչական շենքի տարածքում գտնվող՝ 103.5 քմ մակերեսով անշարժ գույքի և Աչաջուր համայնքի մշակույթի տան տարածքում գտնվող՝ 28.38 քմ և 21.28 քմ մակերեսով անշարժ գույքերի օտարման գործարքներն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջներով։

Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ Հակակոռուպցիոն դատարանի որոշումներով՝ Տավուշի մարզի դատախազության հայցադիմումներն ընդունվել են վարույթ, կիրառվել են հայցի ապահովման միջոցներ՝ արգելելով վերոնշյալ անշարժ գույքերի սեփականության իրավունքի տնօրինումը, այդ թվում՝ փոխանցումը այլ անձի, օտարումը կամ գրավադրումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում