ԼԼիլիթ Ասատրյան

Չափաքանակից ավելի որս՝ ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան

Չափաքանակից ավելի որս՝ ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան

Սիրողական որսաշրջանի մեկնարկով պայմանավորված՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ որսահանդակներում իրականացվող խստացված վերահսկողական միջոցառումների ընթացքում Վայոց ձորի մարզում արձանագրել է որսի սահմանված կանոնների խախտման 2 դեպք։

 

ԲԸՏՄ-ից հայտնում են, որ օգոստոսի 29-ին Վայք համայնքի Խնձորուտ բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերվել է Հ․Ս․-ի կողմից թույլատրված չափաքանակից ավելի որսված լորի տեսակի 6 թռչուն։

 

Ս․թ․ օգոստոսի 30-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 108-րդ կմ Արենի-Եղեգնաձոր հատվածում ստուգման ենթարկված Հ․Կ․-ի վարած «Ջիփ» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է չափաքանակից ավելի որսված թխակապույտ աղավնու նմանվող 1 թռչուն։

 

Ապօրինի որսված թռչուններն ու որսագողության գործիք հանդիսացող 1 հատ երկփողանի 12 տմ և 1 հատ մեկփողանի 16 տմ որսորդական զենքերն առգրավվել են։

 

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

 

Որսագողության գործիք հանդիսացող որսորդական զենքերի բռնագրավման պահանջով համապատասխան հայցեր կներկայացվեն դատարան։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում