ԴԴիանա Գասպարյան

Մասիսի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Մասիսի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սայաթ-Նովա գյուղի 44-ամյա բնակիչը թմրանյութ է ձեռք բերում, պահում և օգտագործում։

 

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 44-ամյա տղամարդու տան հետնամասում հայտնաբերվել է 12,70 գրամ մարիխուանա և 2,25 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, իսկ բակում՝ ավազի կույտի մեջ, 61,87 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։

 

Կատարվում է նախաքննություն։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում