ՄՄերի Եգորյան

Արթիկում ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու համար 4 անձ է կալանավորվել

Արթիկում ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու համար 4 անձ է կալանավորվել

2019 թ. նոյեմբերի 10-ին մի քաղաքացի «Նիվա» մակնիշի ավտոմեքենան կայանել է Ազատության հրապարակում՝ չթույլատրվող վայրում: Ոստիկանները զգուշացրել են խախտման մասին՝ պահանջելով հեռացնել ավտոմեքենան, սակայն վարորդը՝ Կ.Ե.-ն, չի ենթարկվել  օրինական պահանջներին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել: Երբ ոստիկանության ծառայողները փորձել են բերման ենթարկել անձին, վերջինս դիմադրություն է ցույց տվել, իսկ ներկա գտնվող Արթիկի 5 բնակիչներ խոչընդոտել են այդ գործողությանը և նշված անձին հեռացրել ոստիկանության ծառայողական ավտոմեքենայի մոտից: Մոտակայքում գտնվող երկու ոստիկաններ փորձել են միջամտել, որի ընթացքում միջադեպին մասնակից անձանցից մեկը քաշել է ոսիկաններից մեկին՝ պարանոցի շրջանում պատճառելով վնասվածք:

Հաջորդ օրը ոստիկանության Արթիկի բաժին է ներկայացել միջադեպի մասնակից անձանցից Դ.Ի.-ն, որը ոստիկանության բաժնում վիճաբանել է ոստիկանության բաժնի երկու աշխատակիցների հետ, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, սպառնացել,  հարվածել ու կոտրել պահարանը, վերցրել խոհանոցային դանակը և հարձակվել ոստիկաններից մեկի վրա՝ փորձելով հարվածել վերջինիս: Սակայն աշխատակիցներն այն կանխել են: Ապա վատ զգալու պատրվակով նա դուրս է եկել աշխատասենյակից և ոստիկանության Արթիկի բաժնում գտնվող մորեղբայրների հետ, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, խանգարելով բաժնի բնականոն աշխատանքը, հեռացել է:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2019թ. նոյեմբերի 20-ին Կ. Ե.-ին, Դ. Ի.-ին, Ս.Ու.-ին և Ե.Ու.-ին մեղադրանք է առաջադրվել:

Նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու բոլոր 4 միջնորդությունները Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում