ՆՆարե Ոսկանյան

ՍԴ ճգնաժամը պայմանավորված է հանրության անվստահությամբ. Բադասյան

ՍԴ ճգնաժամը պայմանավորված է հանրության անվստահությամբ. Բադասյան

Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խոսել է այն մասին, թե ինչու են հենց օրենքի նախագծի թիրախում հայտնվել միայն ՍԴ դատավորները:

«Ես էլ կցանկանամ 4 տարվա իմ աշխատավարձը տան, ու գնամ ըմբոշխնեմ ձմեռային երեկոների հաճույքը Հայաստանի գեղատեսիլ վայրերում: Եվ արդյոք հարկատուները պատրա՞ստ են աշխատանք չկատարող դատավորին կերակրել»,- ասել է պատգամավորը:

Ի պատասխան՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է, որ ՍԴ ճգնաժամը պայմանավորված է դատական համակարգի նկատմամբ հանրության անվստահությամբ: Դեռ 2015 թվականին են համարել, որ մոդելը սխալ է: Բադասյանն ընդգծել է, որ նոր մոդելը կյանքի չի կոչվել, քանի որ ՍԴ անդամների ճնշող մեծամասնությունը արդեն իսկ պաշտոնավարում էին որպես ՍԴ դատավորներ: 

«Մենք որևէ նպատակ չունենք պաշտպանելու ՍԴ նոր դատավորներին հներից: Մեր նպատակն է ֆիքսել այն իրականությունը, որ 2015 թվականի փոփոխություններով առաջադրվել է: Իրապես սահմանադրական արդարադատություն  ունենալու համար մեզ պետք է ՍԴ այս մոդելը»,- ասել է Բադասյանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում