Հայաստանը և Ադրբեջանը կարևոր առաջընթաց են գրանցել. ԵՄ ներկայացուցիչ

ԴԴիանա Գասպարյան

Եվրամիությունը համարում է, որ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գագաթնաժողովին հաջորդած 1 տարում առևտրի և տարանցման սահմանափակումների վերացումը, ինչպես նաև «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների շփումների ընդլայնումը կարևոր նվաճումներ են։ «Սպիտակ տանը Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և համատեղ հռչակագրի ստորագրումը պատմական քայլեր էին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների լիակատար կարգավորման ուղղությամբ», - հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ծառայության խոսնակ Անիտա Հիփերը։ Նրա խոսքով՝ կողմերը կարևոր առաջընթաց են գրանցել, որը շահավետ է երկու երկրի համար էլ։

Նա շեշտել է՝ Բրյուսելը անհրաժեշտ է համարում, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը շարունակվի, խաղաղության պայմանագիրն էլ ստորագրվի և վավերացվի։ «ԵՄ-ն նաև աջակցում է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործնական քայլերի շարունակմանը, խոսքը, օրինակ, կապի, առևտրի և էներգետիկայի ոլորտներում գործակցության ընդլայնման մասին է»,- հավելել է Հիփերը։

Ըստ պաշտոնյայի՝ ոչ պակաս կարևոր է շարունակել սահմանազատումը և սահմանագծումը, հաշտեցման աշխատանքները, հասցեագրել մարդասիրական խնդիրները։ «ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ աջակցություն տրամադրել և կիսվել փորձով»,- ընդգծել է ԵՄ ներկայացուցիչը։

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում