ԼԼիլիթ Ասատրյան

Կբարձրանա ընդերքօգտագործման գործընթացի թափանցիկությունը, կնվազեցվեն ապօրինի արդյունահանման և տեղափոխման ռիսկերը

Կբարձրանա ընդերքօգտագործման գործընթացի թափանցիկությունը, կնվազեցվեն ապօրինի արդյունահանման և տեղափոխման ռիսկերը

Գործադիրը սահմանել է Սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցները, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլները ՋիՊիԷս (Գլոբալ տեղորոշման համակարգ) համակարգով կահավորելու և այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված լինելու պայմանները։ Սահմանվել է նաև նշյալ համակարգով ստացվող տվյալներին հասանելիություն ունեցող մարմինների ցանկը, տվյալների մշակման ու փոխանակման կարգը, համակարգի անվտանգության ապահովման պահանջները, համակարգից օգտվելու կարգը և համակարգի շահագործման կանոնները։

Կարգավորումները նպատակաուղղված են սահմանային շերտում օգտակար հանածոների արդյունահանման և տեղափոխման գործընթացի թափանցիկության բարձրացմանը, ինչը հնարավոր կդառնա հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, ինչպես նաև օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների՝ ՋիՊիԷս (GPS) համակարգով պարտադիր կահավորման, դրանց սերվերային ենթակառուցվածքին անխափան միացման, ինչպես նաև տվյալների մշակման, փոխանակման և անվտանգության հստակ կանոնների սահմանման միջոցով։

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա 2-րդ հավելվածով սահմանված պետական մարմիններին հասանելիություն ունենալ տեխնիկական և տրանսպորտային միջոցների տեղաշարժի վերաբերյալ տվյալներին և դրանք օգտագործել վերահսկողական նպատակներով։ Արդյունքում՝ կձևավորվի սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում շահագործվող տեխնիկական և տրանսպորտային միջոցների տեղաշարժի գրանցման, տվյալների պահպանման և պետական մարմիններին տրամադրման իրավական ու կազմակերպական մեխանիզմ։

Կարգավորումների ներդրմամբ կբարձրանա ընդերքօգտագործման գործընթացի թափանցիկությունը, կնվազեցվեն ապօրինի արդյունահանման և տեղափոխման ռիսկերը, ինչպես նաև կապահովվի տվյալների արդյունավետ փոխանակումը պետական լիազոր մարմինների միջև։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում