Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԼԼուսինե Մուրադյան

Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ Գաբրիելյան

Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ Գաբրիելյան

Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից, առավել ևս՝ Հայ Առաքելական եկեղեցին: Երբ ընդունվել է 1995-ի Սահմանադրությունը, այդտեղ չկար ոչինչ եկեղեցու մասին, կար միայն կրոնական, խղճի ազատության մասին: 2005-ին առաջին անգամ, երբ Սահմանադրական փոփոխությունները Ռոբերտ Քոչարյանն անցկացրեց, այդտեղ մտավ դրույթ, ըստ որի՝ եկեղեցին անջատ է պետությունից, ու ասաց նաև, որ օրենքն ապահովում է բոլոր կրոնական կազմակերպությունների ազատությունը: Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 11-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով պետություն-եկեղեցի քննարկումներին:

«Այս պահին գործող Սահմանադրությունն ասում է, որ կրոնական կազմակերպություններն են անջատ պետությունից, բայց հետո, երբ խոսում է, մասնավորապես, ՀԱԵ-ի մասին, ասում է, որ բոլոր կրոնական կազմակերպություններից բացի՝ ՀԱԵ-պետություն հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով, այսինքն՝ մեզ՝ օրենսդիրին, Սահմանադրությունը տվել է այդ հնարավորությունը, որպեսզի գանք այստեղ և կարգավորենք պետություն և ՀԱԵ հարաբերությունները. մի բան, որը, ըստ Սահմանադրության, չենք կարող անել ոչ ՀԱԵ-ի հանդեպ, օրինակ, չենք կարող հայ կաթոլիկ եկեղեցու մասին օրենք ընդունել»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում