ԼԼիլիթ Ասատրյան

Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ճամբարակ համայնքի՝ 0.02 հա մակերեսով հողամասի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 21-ի վճռով՝ Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է:

Վճռով անվավեր է ճանաչվել Ճամբարակ համայնքի կողմից իրականացված աճուրդը և որպես աճուրդի անվավերության հետևանք՝ անվավեր են ճանաչվել Ճամբարակ համայնքի և ֆիզիկական անձի միջև 2013 թվականի մայիսի 31-ին կնքված հողամասի առուվաճառքի մասին պայմանագիրն ու պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում