ԴԴավիթ Մուրադյան

Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու գործընթացին առնչվող հարցեր

Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու գործընթացին առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին և ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Էդվարդ Այկլերին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցությունը դինամիկ զարգանում է՝ արձանագրելով վերջին շրջանում գրանցված դրական առաջընթացը։

 

Քննարկվել են նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ (ՇՏԿ) տրամադրելու գործընթացին առնչվող հարցեր։

 

Նախարարը վստահություն է հայտնել, որ ձևավորված արդյունավետ գործակցությունը կնպաստի գործընթացի հետևողական առաջմղմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական օրակարգի հետագա զարգացմանը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում