ԼԼիլիթ Ասատրյան

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Շարունակվում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Սյունիքի մարզ: Անահիտ Մանասյանը հուլիսի 22-ին այցելել է Մեղրի համայնք: Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

 

Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ քննարկվել են համայնքում մարդու իրավունքներին առնչվող մի շարք խնդիրներ, մասնավորապես վերաբերելի՝ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, բժշկական օգնության և սպասարկման, սոցիալ-տնտեսական և մի շարք այլ իրավունքներին:

 

Անահիտ Մանասյանը նշել է, որ Մեղրի կատարած իր նախորդ այցի ընթացքում արձանագրված խնդիրների մի մասը արդեն իսկ ստացել է լուծում։ Այս այցի ընթացքում բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ ևս կկատարվի հետևողական աշխատանք:

 

Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում