ՎՎարդան Հովսեփյան

Դատախազությունը ստացել է Վահագն Հարությունյանի պաշտպանի դիմումը

Դատախազությունը ստացել է Վահագն Հարությունյանի պաշտպանի դիմումը

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու վերաբերյալ։ 

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին՝ առաջարկելով վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ հայտարարված հետախուզումը։

Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում