ՎՎարդան Հովսեփյան

Հայտնի են Երևանի նախկին ոստիկանապետի մահվան մանրամասները

Հայտնի են Երևանի նախկին ոստիկանապետի մահվան մանրամասները

Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը մահացել է Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում մասնավոր գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ըստ «Ինտերֆաքսի»՝ գործարանը պատկանել է Երևանի նախկին ոստիկանապետին: 

Կարապետյանի մահվան լուրը հաստատել են Ստավրոպոլի մարզի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

«Աշխատանքից ազատվելուց հետո Կարապետյանը մեկնել էր Ռուսաստան և հիմնել իր բիզնեսը: Այսօր դժբախտ պատահարի հետևանքով նա զոհվել է. երկրորդ մահացածը նրա մորեղբայրն է»,- հայտնում է «Ինտերֆաքսը»:  

Գարեջրի գործարանի տարածքում պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին՝ ժամը 6:40-ին: Պայթյունի պատճառ է դարձել տեխնոլոգիական գործընթացի խախտումը: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, և մասնակիորեն այրվել է մասնավոր շինությունը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Պյատիգորսկի ղեկավարությունը հայտնել է, որ արտադրամասը չի ունեցել գազի միացման թույլտվություն:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում