ԷԷմմա Վարդանյան

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Հունիսի 22-25-ը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Սկոպյե քաղաքում կայացել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպումը, որին մասնակցել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բնակչության պետական ռեգիստրի վարման բաժնի պետ Վաղինակ Նիկողոսյանը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

Քննարկումների առանցքում էին Պրահայի գործընթացի 5-րդ նախարարական համաժողովի ճանապարհային քարտեզը, 2028-2032 թվականների Գործողությունների ծրագրի նախագծի մշակման ընթացքը, Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում և Արևմտյան Բալկաններում միգրացիոն քաղաքականության արդի զարգացումները։

Առանձին անդրադարձ է կատարվել նաև միգրացիայի կառավարման ոլորտում պետությունների դիմակայունության ամրապնդմանն ու լավագույն փորձի փոխանակմանը։

Քննարկումների ընթացքում մասնակից պետությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց երկրների առաջնահերթությունները, դիտարկումներն ու առաջարկությունները՝ Պրահայի գործընթացի 2028-2032 թվականների Գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ։

Քննարկվել են թվային ինքնության, բնակչության ժամանակակից ռեգիստրների, միգրացիոն գործընթացներում անձի անվտանգ նույնականացման, ինչպես նաև վիզային ազատականացման և սահմանահատող շարժունակության գործընթացներին վերաբերող հարցեր։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները Պրահայի գործընթացի 2028–2032 թվականների Գործողությունների ծրագրի նախագծի շուրջ։ 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում