ՎՎարդան Հովսեփյան

Հանձնարարվել է գույքագրել Երևանի խնդրահարույց հետիոտնային անցումները

Հանձնարարվել է գույքագրել Երևանի խնդրահարույց հետիոտնային անցումները

Քաղաքի բոլոր այն փողոցներում, որոնք 6 և ավելի երթևեկելի գոտի ունեն, հետիոտնային անցումների կարգավորումը կվերանայվի: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ երթևեկության անվտանգության բարձրացման նկատառումներով հանձնարարել է գույքագրել բոլոր խնդրահարույց հետիոտնային անցումները:

Քաղաքապետը նշել է, որ պետք է բացառել 6 և ավելի երթևեկելի գոտի ունեցող փողոցների վրա չկարգավորվող հետիոտնային անցումների գոյությունը: Այդ հատվածներում կա՛մ կտեղադրվի ձեռքով կարգավորվող լուսացույց, կա՛մ կկառուցվեն վերգետնյա կամ ստորգետնյա անցումներ: Քաղաքապետարանը այս հարցում սերտորեն համագործակցում է ճանապարհային ոստիկանության հետ:

Հայկ Մարությանը նաև ասել է, որ երթևեկության հետ կապված այս և այլ կարգի խնդիրները, այդ թվում՝ խցանումները, զգալիորեն կապված են տրանսպորտային համակարգի անբավարար վիճակի հետ: Նրա խոսքով՝ քաղաքի ֆունկցիոնալությանն առնչվող մի շարք հարցեր համակարգային լուծում կստանան տրանսպորտային ռեֆորմին զուգահեռ, որը կիրականացվի հնարավորինս արագ:

Հարցի վերաբերյալ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ վերջնականապես պարզ կլինի տրանսպորտային բարեփոխման  իրականացման ֆինանսական աղբյուրների հարցը, և մոտակա ժամանակներս քաղաքապետարանը հանրությանը կներկայացնի տրանսպոտի հարցով լուծումներն ու ժամկետները:

Փոխքաղաքապետy նաև հայտնել է, որ օրերս հանդիպել է ուղևորափոխադրող մասնավոր կազմակերպությունների հետ, որի ընթացքում բարձրացվել է գործող համակարգում ուղևորների սպասարկման մակարդակը հնարավորինս բավարար վիճակում պահելու հարցը»,- գրել է Կարապետյանը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում