ՎՎարդուհի Բալյան

ՏՄՊՊՀ-ն երկու անգամ տուգանել է «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ընկերությանը

ՏՄՊՊՀ-ն երկու անգամ տուգանել է «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ընկերությանը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե «ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարության դեմ բողոք է ներկայացրել», «իշխանությունները չեն նկատում «Ալկո Իմպորտ Էքսպորտի» կողմից կատարվող իրավախախտումները», ինչպես նաև հրապարակման մեջ տեղ գտած այլ պնդումները, չեն  համապատասխանում իրականությանը:

Դեռևս 2019 թ. օգոստոսի 9-ին ՏՄՊՊՀ-ն պետական եկամուտների կոմիտեից ստացված գրության հիման վրա վարչական վարույթ է հարուցել «Ալկո Իմպորտ Էքսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեմ և
հոկտեմբերի 22-ի որոշմամբ «Օմսկվինպրոմ» ընկերության հեղինակային իրավունքները խախտելու, մասնավորապես`  ընկերությանը պատկանող Пять озер,  և Белая березка ապրանքային նշաններով օղիներին՝ մոլորեցնելու չափ նմանվող օղիներ արտադրելու և իրացնելու համար 16 մլն 207 հազ. դրամ տուգանք է կիրառել որպես պատասխանատվության միջոց:
 
2019 թ. «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ հանձնաժողովը մեկ այլ վարույթի շրջանակում՝ անբարեխիղճ մրցակցության գործողություն իրականացնելու համար, դարձյալ տուգանք էր կիրառել:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում