ԿԿարմեն Ղուկասյան

Ճանապարհի երթևեկելի հատվածի քարերը հեռացվել են, այն դարձել է երկկողմանի երթևեկելի․ Փրկարար ծառայություն

Ճանապարհի երթևեկելի հատվածի քարերը հեռացվել են, այն դարձել է երկկողմանի երթևեկելի․ Փրկարար ծառայություն

Հունիսի 20-ին՝ ժամը 06:23-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ քաղաք տանող 2-րդ կմ-ին տեղի է ունեցել  քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ)՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հեռացրել երթևեկելի հատվածի քարերը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում