Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԼԼուսինե Մուրադյան

Առաջարկվում է ընդլայնել Քրեակատարողական ծառայություն ներգրավվելու հնարավորությունը՝ վերացնելով տարիքային սահմանափակումը

Առաջարկվում է ընդլայնել Քրեակատարողական ծառայություն ներգրավվելու հնարավորությունը՝ վերացնելով տարիքային սահմանափակումը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն ԱԺ հերթական նիստում քննարկման է ներկայացրել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները:

Առաջարկվում է ընդլայնել ծառայություն ներգրավվելու հնարավորությունը՝ վերացնելով տարիքային սահմանափակումը, որը ներկա կարգավորումներով առավելագույնը 30 տարին է: Դա հնարավորություն կտա համակարգ ներգրավել փորձառու և 30-ից ավելի տարիք ունեցող մասնագետների:

Նախատեսվում է միավորել երկու առանձին գործառույթներ իրականացնող, սակայն միևնույն նպատակը հետապնդող ստորաբաժանումները՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ուղեկցումների և պահպանության ապահովման բաժինները մեկ վարչության ներքո:

Կհստակեցվի ծառայության լիազորությունների շրջանակը՝ ուժը կորցրած ճանաչելով պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու և պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքերում վերահսկողություն իրականացնելու լիազորությունը՝ նկատի ունենալով, որ այն իրականացվում է Պրոբացիայի ծառայության կողմից: Նախատեսվում է ներդնել առաջխաղացման ավելի ճկուն մեխանիզմներ:

Կատարողականի գնահատման արդյունքներով դրական եզրակացություն ստացած քրեակատարողական ծառայողին առանց մրցույթի քրեակատարողական ծառայության ավելի բարձր պաշտոնում նշանակելու հնարավորություն կստեղծվի: Կհստակեցվեն և կպարզեցվեն գլխավոր և առաջատար պաշտոնների խմբերում նշանակվելու համար նախատեսվող պայմանները:

Քրեակատարողական ծառայողը հնարավորություն կունենա սեփական նախաձեռնությամբ առանց մրցույթի փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնից ավելի ցածր պաշտոնի կամ ծառայության այլ վայր՝ ապահովելով հավասարազոր պաշտոնի բացակայության պայմաններում միայն բնակության վայրին մոտ քրեակատարողական հիմնարկում կամ նույն հիմնարկի մեկ այլ ստորաբաժանումում ծառայելու հնարավորությունը:

Կհստակեցվեն արդարադատության նախարարի լիազորությունները որոշումների կայացման և վերանայման գործընթացներում: Ամրագրվում է, որ նախարարը կայացնում է որոշումներ, քննարկում և թողնում է անփոփոխ քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց համապատասխան որոշումները, հրամանները և ցուցումները կամ կասեցնում, փոփոխում կամ վերացնում է դրանք:

Նախագծի կարգավորումներից է նաև ծառայողական շների կիրառման հնարավորությունների ընդլայնումը:

Պատգամավոր Ալխաս Ղազարյանը ներկայացրել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում