ԳԳոհար Սիմոնյան

Աբդուլլահ Գյուլը նախագահական թեկնածու՝ Թուրքիայի հաջորդ ընտրություններում

Աբդուլլահ Գյուլը նախագահական թեկնածու՝ Թուրքիայի հաջորդ ընտրություններում

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) փոխնախագահ Վելի Աղբաբան Դանիայում մասնակցել է «Թող մեր ձայնը հասնի մեջլիսին» խորագրով քննարկմանը՝ տեղեկացնում է Ermenihaber-ը:

Այդ քննարկմանը Աղբաբային հարցրել են՝ արդյո՞ք, գալիք նախագահական ընտրություններում Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի թեկնածությանը կողմ է CHP-ն: Աղբաբան ասել է, որ Աբդուլլահ Գյուլը CHP-ի թեկնածուն չի եղել, և նրա թեկնածության վերաբերյալ առաջարկն իրենք ստացել են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ), և հարկ եղած դեպքում կքննարկեն այդ հարցը: 

Հիշեցնենք, որ թուրքական մամուլում տևական ժամանակ է՝ տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլն ու նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը պատրաստվում են նոր կուսակցություն հիմնել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում