ԳԳոհար Սիմոնյան

Արցախում փակ ճանապարհներ չկան

Արցախում փակ ճանապարհներ չկան

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունից իրազեկում են, որ Արցախում փակ ճանապարհներ չկան՝ միջշրջանային և միջպետական ճանապարհները ժամը 12:00-ի դրությամբ հիմնականում բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Դժվարանցանելի են Մարտակերտի շրջանի Մեհմանա և Մարտունու շրջանի Հացի, Ծովատեղ,Հերհեր համայնքներ տանող ճանապարհները:

 

Միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան-Վայք և Սարավան-Զանգեր ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Ստեփանակերտ-Աղավնո ավտոճանապարհը երկկողմանի բաց է:

 

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

 

Անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից զերծ մնալու համար ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ ցուցաբերել զգուշություն և պահպանել երթևեկության բոլոր կանոնները:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում