Կայացել է Վետերանների ասոցիացիայի 14-րդ համագումարը

ԳԳոհար Սիմոնյան

Հայրենական մեծ պատերազմի մասնակից 98-ամյա Ներսես Սիմոնյանը պատերազմի յուրաքանչյուր դրվագ հիշում է ամենայն մանրամասնությամբ: 1942 թվականի օգոստոսին զորակոչվեց և 318-րդ դիվիզիայի կազմում մասնակցեց Նովոռոսիյսկ և Սևաստոպոլ քաղաքների ազատագրմանը: Պատերազմից հետո ընտրեց մանկավարժի մասնագիտությունը:

Ներսես Սիմոնյան (Հայրենական մեծ պատերազմի վետերան) - Հիմա շատ լավ եմ զգում, վետերանական խորհրդի աշխատանքներին եմ մասնակցում, դպրոցականներին պատմում եմ մեր պատմությունը:

Այս նկարներում զինակից ընկերներին է փնտրում: Հայաստանում երկրորդ համաշխարհայինի մասնակիցներից միայն 101-ն են այսօր ողջ: Ներսես Սիմոնյանի համար այսօր կարևոր օր է: 4 տարին մեկ անցկացվող վետերանների ասոցիացիայի 14-րդ համագումարում ընտրում են ղեկավար կազմ:

Նախ՝ հաշվետվություն, օրակարգի հաստատում, խնդիրների և անելիքների ներկայացում: Վետերանների միության նախագահի խոսքով՝ իրենց շարքերը տարեցտարի նոսրանում են, նրանցից մի մասը անկողնային հիվանդ է: Վետերանների առողջական ու սոցիալական խնդիրների լուծումը պետության ուշադրության կենտրոնում է:

Սիմոն Եսայան (ՀՀ վետերանների միության նախագահ, գնդապետ) - Ֆինանսապես մենք ոչ մի խնդիր չունենք, օգնում են ՌԴ-ն ու Պաշտպանության նախարարությունը. օգնությունները կան:

Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի սխրանքներն անգնահատելի են՝ ընդգծում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը:

Սերգեյ Կոպիրկին (ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան) - Պայքարը, որ 8 տասնամյակ առաջ մղեցին Խորհրդային միության քաղաքացիները, ավարտված չէ: Կյանքը ցույց է տալիս, որ նացիզմի դեմ պայքարը դեռևս ակտուալ է: Մենք բարձր ենք գնահատում Վետերանների միության աշխատանքը, մասնավորապես պատմական հիշողության պահպանման գործում:

Համագումարից հետո վետերանները հեռանալ դեռ չեն շտապում. էլ ե՞րբ այս կազմով կհանդիպեն՝ հաջորդ համագումարը 4 տարի անց է:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում