2021 թ. 9 ամսում ՀՀ-ում հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 6․1 տոկոսով․ Արա Ֆիդանյան

ԳԳոհար Սիմոնյան

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է Հայաստանում հանցավորության և դրա դեմ տարվող պայքարի վիճակը։

«2021 թվականի 9 ամսում ՀՀ-ում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6․1 տոկոսով կամ 1201 դեպքով։ 2020 թվականի 9 ամիսներին կազմել է 19․662, իսկ 2021 թվականի 9 ամիսներին՝ 20․863, ինչը գլխավորապես պայմանավորված է խարդախությունների, գողությունների և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի աճով։ Գրանցված 20․863  դեպքից հիմնական բաժինն ընկնում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում ընդհանուր գրանցված հանցագործությունների 84 տոկոսը»,- ասաց Ֆիդանյանը։

Խոսելով առանձին հանցատեսակների մասին՝ Ֆիդանյանը նշեց, որ աճել են սպանության, գողության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը։ 

Միևնույն ժամանակ նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, բնակարանային գողության, կողոպուտի, յուրացման կամ վատնման, խուլիգանության դեպքերը։

Արարատի մարզի դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 միլիարդ 627 միլիոն դրամ արժեքով՝ 1054.2 հա մակերեսով հողատարածք

Արարատի մարզի դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 միլիարդ 627 միլիոն դրամ արժեքով՝ 1054.2 հա մակերեսով հողատարածք

ՔԿ նախագահը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների և ընտանեկան խորհրդատուների կենտրոնի նախագահի հետ

ՔԿ նախագահը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների և ընտանեկան խորհրդատուների կենտրոնի նախագահի հետ

Առաջարկվում է բարձրացնել երկրորդ շարքում կայանելու, տրանսպորտային միջոցի տարհանման, մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու տուգանքները

Առաջարկվում է բարձրացնել երկրորդ շարքում կայանելու, տրանսպորտային միջոցի տարհանման, մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու տուգանքները

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

Սաֆարյանը բացարկ կներկայացնի իր գործով 4-րդ դատավորին. 7 տարվա վաղեմության գործի մանրամասները

Սաֆարյանը բացարկ կներկայացնի իր գործով 4-րդ դատավորին. 7 տարվա վաղեմության գործի մանրամասները

Վարդապետյանը  Բուենոս Այրեսում Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության  հնարավորությունները

Վարդապետյանը Բուենոս Այրեսում Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորությունները

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում