ԱԱնժելիկա Ժամհարյան

Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին

Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին

Գանայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն (նստավայրը՝ Կահիրե) իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ջեյմս Գյակի Քուեյսոնին։

 

Պաշտոնական արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում Գանայի ԱԳ փոխնախարարը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություն և արդյունավետ աշխատանք Հայաստանի և Գանայի միջև հարաբերությունների զարգացման գործում։

 

Զրուցակիներն ընդգծել են մի շարք ոլորտներում փոխշահավետ համագործակցության հաստատման և զարգացման երկուստեք պատրաստակամությունը՝ մասնավորապես առանձնացնելով առևտրային, բարձր տեխնոլոգիաների, կրթության և այլ ոլորտներում առկա հեռանկարները: Այդ համատեքստում կարևորվել է նաև երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև շարունակելու և առավել ընդլայնելու Հայաստանի և Գանայի միջև բազմակողմ հարթակներում ձևավորված համագործակցությունը։

 

ՀՀ դեսպանը Գանայի արտաքին գործերի նախարարի տեղակալին է ներկայացրել ՀՀ Կառավարության խաղաղության օրակարգը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումերը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում