ԿԿարմեն Ղուկասյան

ՀԱՊՀ դպրոցը կարևոր առաքելություն ունի մեր կրթական համակարգում. Արայիկ Հարությունյան

ՀԱՊՀ դպրոցը կարևոր առաքելություն ունի մեր կրթական համակարգում. Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատկազմի ղեկավար, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, արվեստի և մաթեմատիկական հիմնական դպրոցի 2025-2026 ուսումնական տարվա տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Միջոցառմանը ներկա են եղել նաև «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը, համալսարանի և դպրոցի ղեկավարությունը, ծնողներ, աշակերտներ, այլ հյուրեր:

Միջոցառման շրջանակում Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ելույթով, ողջունել ներկաներին, շնորհավորել միջոցառման առիթով և ընդգծել. «Դպրոցը կարևոր առաքելություն ունի մեր կրթական համակարգում: Տեխնոլոգիական ուղղությունը, որն այս դպրոցի հիմքն է, հիմք է նաև Հայաստանի տնտեսության համար։ Դուք գիտեք, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում տեխնոլոգիական զարգացմանը և մեզ համար իրական լավ մասնագետներ են պետք, որպեսզի մեր երեխաները, դառնալով մասնագետ, սպասարկեն և մասնակից դառնան այդ օրակարգին։ Դուք տեսել եք, որ համաշխարհային տեխնոլոգիական հսկաներ են Հայաստանում սկսել գործունեություն ծավալել, և մեզ համար առաջնահերթ է դառնում այդ ոլորտի շարունակական զարգացման համար մեծ ներդրում կատարել նաև տեխնոլոգիական կրթության ուղղության մեջ: Ես շատ ուրախ եմ, որ այսօր պոլիտեխնիկը դրան մեծ ուշադրություն է դարձնում և 204 աշակերտներ այսօր ամփոփում են և տոնում են հերթական ուսումնական տարվա ավարտը:

Բացի տեխնոլոգիական կրթությունը, ես կարծում եմ, որ դպրոցի կարևոր առաքելություններից մեկն էլ պետք է լինի լավ քաղաքացի պատրաստելը։ Պոլիտեխնիկի բովանդակային թեզերից մեկը՝ «Ես իմ կտոր երկինքն եմ պահում» կարգախոսն է: Շատ կարևոր է, որպեսզի մենք մեր սովորողներին, մեր երեխաներին այս կարգախոսով դաստիարակենք»,-նշել է Արայիկ Հարությունյանը և ընդգծել, որ պետության ամրության և դիմակայունության հիմքը քաղաքացու կողմից իր իրավունքների և պարտականությունների լիարժեք իմացությունն է: «Ես ուզում եմ, որ մեր երեխաներին այս ոգով դաստիարակենք. բացի տեխնոլոգիական կրթությունը, որը շատ կարևոր է, այս դպրոցում նաև լավ քաղաքացի դաստիարակենք: Իսկ այն ավանդույթները, որոնք դրվում են համալսարանի ղեկավարության կողմից, դպրոցի տնօրինության կողմից, շատ հուսադրող են: Եվ ես կարծում եմ, որ դպրոցը շատ մեծ հաջողություն է ունենալու և հիմա էլ ունի»,-հավելել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ շնորհավորել է միջոցառման առիթով, հաջողություն մաղթել փոքրիկներին և ընդգծել, որ հոգաբարձուների խորհրդի, համալսարանի և դպրոցի ղեկավարության ջանքերով հաջորդ տարիներին էլ ավելի կբարելավվի դպրոցի մակարդակը։

Ելույթներով հանդես են եկել նաև ՀԱՊՀ հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀԱՊՀ հիմնադրամի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տնօրեն Էլիզա Գյուլգյուլյանը: Հաջորդիվ՝ բեմում հանդես են եկել դպրոցի առաջին դասարանի աշակերտները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում