ԷԷմմա Վարդանյան

Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմք

Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմք

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը որպես բանախոս մասնակցել է Քաղաքակրթությունների միջև երկխոսության միջազգային օրվան նվիրված բարձրաստիճան միջոցառմանը՝ միտված համանուն միջազգային օր հաստատելու վերաբերյալ Գլխավոր Ասամբլեայի 78/286 բանաձևի արդունավետ իրականացման շուրջ մտքերի փոխանակմանը: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

Դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես փոխըմբռնման, համերաշխության, ներառականության, համատեղ առաջընթացի և միջազգային համագործակցության հիմք, որը երբեք գործիք չետք է դառնա բաժանումների ու հակամարտությունների համար: 

Այս համատեքստում դեսպան Հովհաննիսյանը կարևորել է Հայաստանի նախաձեռնությամբ վերջերս ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը, որը վերահաստատում է կրթության դերը որպես խաղաղության հիմնասյուն։ Նա նաև ընդգծել է Հնագույն  քաղաքակրթությունների ֆորումի Երևանի հռչակագրի նշանակությունը՝ մշակութային ժառանգության պահպանության և խաղաղության մշակույթի առաջխաղացման հարցում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում