ՎՎարդան Հովսեփյան

Աշտարակում բացվել է ՀՀ ԱԱԾ մարզային կառույցի վարչական շենքը

Աշտարակում բացվել է ՀՀ ԱԱԾ մարզային կառույցի վարչական շենքը

Աշտարակում տեղի է ունեցել ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցի վարչական շենքի պաշտոնական բացումը: ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև ԱԱԾ տնօրենի տեղակալները և ստորաբաժանումների ղեկավարները:

Էդուարդ Մարտիրոսյանը նշել է, որ  շենքի շինարարական աշխատանքները մեկնարկել էին մոտ մեկ տարի առաջ:

Է. Մարտիրոսյանը, ծանոթանալով աշխատասենյակներին և դրանց տեխնիկական կահավորմանը, իր շնորհավորական խոսքում նշել է նաև, որ շենքային պայմանների բարելավումն ու վերազինումը լինելու է շարունակական և այն ունի մեկ նպատակ՝ բարձրացնել ԱԱԾ մարմինների աշխատանքի արդյունավետությունն ու որակը:

Արագածոտնի ԱԱԾ մարզային վարչական շենքի բակում տեղի է ունեցել նաև ծառատունկ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում