ԼԼիլիթ Գասպարյան

Նշանակվել են Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորներ

Նշանակվել են Շիրակի մարզի առաջին ատյանի  դատարանի դատավորներ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են նշանակվել: 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 14-ի ԲԴԽ-78-Ո-184 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Անի Աթանեսյանին նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրում էլ ասված է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 14-ի ԲԴԽ-78-Ո-185 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Ջոն Հայրապետյանին նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում