ՄՄերի Եգորյան

Բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք. ԱԱԾ

Բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009 թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք:

Մասնավորապես` պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհուն առևանգելու դեպքով հարուցված քրեական գործով, ծանր հանցավոր արարքը ենթադրյալ կատարած մի խումբ անձանց օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով, պաշտոնատար անձինք իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար, տուժողի հորից՝ միջնորդի դեր ստանձնած բարձրաստիճան մեկ այլ պաշտոնատար անձի միջոցով, 2007-2009 թթ. ընթացքում, պահանջել և տարբեր մասնաբաժիններով պարբերաբար ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք, սակայն հետագայում ենթադրյալ հանցանք կատարած անձինք այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել, իսկ տուժողի հոր և վերջինիս ազգականի բազմաթիվ պահանջների արդյունքում կաշառքի միջնորդ հանդիսացող անձը վերադարձրել է որպես կաշառք պահանջված գումարի մի մասը, հրաժարվելով վերադարձնել մնացածը` կաշառք գումարը հասցեատերերին փոխանցված լինելու և գործի դրական լուծման համար վերջիններիս կողմից հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկված լինելու պատճառաբանությամբ:

Պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, որը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ գործով քննչական ենթակայության հարցը լուծելու համար:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում