ԴԴիանա Գասպարյան

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին կասեցնելու պահանջով

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին կասեցնելու պահանջով

«Հանրապետություն» կուսակցությունը հունիսի 5-ին դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետության» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը։

«Մենք մերն արեցինք։ Գնդակն այժմ պետական համակարգի դաշտում է․ արդյոք կհետևեք օրենքին և կապահովեք դրա կիրառումը»,- գրել է նա։

Ավելի վաղ «Հանրապետություն» կուսակցության նախագահ, քաղաքական թիմի առաջին համար Արամ Սարգսյանը «Չիբուխչյան լայվ» հաղորդման եթերում ասել էր, որ դիմելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով:

«Օրենքն ասում է, թե որ դեպքերում է, որ քաղաքական կուսակցություններին պիտի թույլ չտրվի քվեարկվելու. դրանք մասսայական ընտրակաշառքների, դրսից ուղղորդման և այլնի խնդիրներն են, որոնք հիմնականում Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է մամուլում: Իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն պետական մարմին է, և հենց այդ պետական մարմնին հղում անելով էլ դիմելու եմ»,- ասել էր նա:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում