ՔՔրիստինե Ոսկանյան

Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ

Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ

Մայիսի 29-ին Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR Armenia) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելով համագործակցությունը ապաստանի համակարգի զարգացման, փախստականների պաշտպանության ոլորտում։ Այս մասին տեղեկացնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:

 

«Ստորագրված փաստաթուղթն արտացոլում է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի շարունակական հանձնառությունը՝ ուղղված ոլորտի լիազոր մարմնի կարողությունների զարգացմանը և դիմակայուն համակարգերի ամրապնդմանը։

 

Գործընկերությունը միտված է ինստիտուցիոնալ լուծումների բազմազանությանը, ապաստան հայցողների և փախստականների պաշտպանության ամրապնդմանը և ոլորտի գործիքակազմերի և մեխանիզմների զարգացմանը, ինչպես նաև շահառու խմբերի ներկայացուցիչների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը՝ ապահովելով միջազգային չափանիշներին և ՀՀ օրենսդրությանը համահունչ որակյալ ընթացակարգեր՝ ապաստանի տրամադրման ոլորտում, արժանապատիվ ընդունելության կարողություններ և անհրաժեշտ աջակցության հասանելիություն»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը և ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին վերահաստատել են միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց ուղղությամբ համագործակցության շարունակական հանձնառությունը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում