ԴԴիանա Գասպարյան

Ընտրակաշառք ստացած 68-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է. կոմիտեն ձայնագրություն է հրապարակել

Ընտրակաշառք ստացած 68-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է. կոմիտեն ձայնագրություն է հրապարակել

Ընտրակաշառք ստացած 68-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից այլ անձանց հետ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և Հայաստան տեղափոխելու մասին։

Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարվել են մի շարք վարութային գործողություններ, դատարան են ներկայացվել կալանքի միջնորդություններ:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում