ՎՎարդան Հովսեփյան

Աշխատանքային խորհրդակցություն ճանապարհային ոստիկանությունում

Աշխատանքային խորհրդակցություն ճանապարհային ոստիկանությունում

Ճանապարհային ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։

Նա նշել է, որ ճանապարհային ոստիկանը պետք է լավ իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, քաղաքացիների հետ շփումներում լինի գրագետ ու բարեհամբույր, նաև վճռական՝ իրավախախտներ հայտնաբերելիս։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը կարևորել է  ճանապարհային ոստիկանության ու ոստիկանության մյուս ստորաբաժանումների սերտ համագործակցությունը և մատնանշել դեպքեր ու հանցագործություններ, որոնք բացահայտվել են այդ համագործակցության շնորհիվ։

Արման Սարգսյանն անդրադարձել է նաև ճանապարհային ոստիկանությունում կոռուպցիայի և արատավոր երևույթների խնդրին ու նշել, որ օրինախախտները հայտնաբերվում են և ենթարկվում պատասխանատվության։

Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են մեդալով, կրծքանշաններով ու պատվոգրերով։

Խորհրդակցության ավարտին Արման Սարգսյանը շրջել է ճանապարհային ոստիկանությունում, ծանոթացել խախտումների արձանագրման և օպերատիվ կառավարման կենտրոնների աշխատանքին։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում