ՄՄարի Կոստանյան

Վրացի ցուցարարների յուրահատուկ բողոքը

Վրացի ցուցարարների յուրահատուկ բողոքը

Թբիլիսիում վրացի ակտիվիստները բողոքի ակցիա են կազմակերպել խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի դեմ և տաշտով ջուր բերել խորհրդարանի շենքի մոտ: Ցուցարարների խոսքերով՝ երբ իրավիճակը երկրում այսքան լարված է, խորհրդարանի նախագահն իրավունք չունի մեկնելու Իտալիայի Կոմո լիճ՝ հանգստանալու:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Վրաստանի խորհրդարանի նախագահը, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, պատգամավորներ Իլյա Ցուլայան և Բեքա Օդիշարիան իրենց 30 ընկերների հետ Կոմո լճի մոտակայքում գտնվող շքեղ հանգստավայրում այցելել են գործարար Գեորգի Բարվենաշվիլիին:

Դրան ի պատասխան՝ խորհրդարանի նախագահ Թալակվաձեն Facebook-ի ուղիղ եթերի միջոցով հայտնել էր, որ ինքը Թբիլիսիում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում