ՏՏաթև Խաչատրյան

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ևս 3 ամիս կմնա կալանքի տակ

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ևս 3 ամիս կմնա կալանքի տակ

Տնային կալանքում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կմնա կալանավորված։

Դատախազությունից 1lurer.am-ին հայտնեցին, որ Սպարտակ Ղուկասյանը 3 ամսով կալանավորվել է։

Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանն անցնում է մի քանի քրեական գործերով և գտնվում էր տնային կալանքում, սակայն նոյեմբերի 21-ին՝ Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից հետո՝ հաղորդակցման կամ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու մեղադրանքով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը։ Ապրիլին Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում