ԼԼիլիթ Ասատրյան

Բնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում. ՀԾԿՀ

Բնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում. ՀԾԿՀ
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված՝ «Գազի գնի բարձրացում է սպասվում. Կառավարությանը փոխանցվել է տեղեկությունը» վերնագրով հոդվածում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:
 
ՀԾԿՀ-ն հայտնում է, որ բնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում։
 
«Միաժամանակ ընդգծում ենք, որ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ ցանկացած որոշման կամ գործընթացի դեպքում Հանձնաժողովը հանրությանը կտեղեկացնի սահմանված կարգով և պաշտոնական հարթակներով։
 
Կոչ ենք անում առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ և զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից»,- նշում են հանձնաժողովից։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում