ԴԴավիթ Մուրադյան

Կկրճատվի բյուջետային երաշխիքի տրամադրման ժամկետը

Կկրճատվի բյուջետային երաշխիքի տրամադրման ժամկետը

Կառավարությունը լրացում և փոփոխություններ է կատարել Խաղող վերամշակող տնտեսավարողների աջակցության ծրագիրը և դրա շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգում։

Արդյունքում կլուծվի բյուջետային երաշխիքի տրամադրման հետ կապված խնդիրը և կկրճատվի բյուջետային երաշխիքի տրամադրման ժամկետը։ Առաջարկվում է սահմանել, որ բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ կարող է ներկայացվել վարկի գծով 90 օր և ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում՝ մինչև բյուջետային երաշխիքի ժամկետի լրանալը։

Այն դեպքում, երբ տրամադրվող բյուջետային երաշխիքի շրջանակներում շահառուի կողմից ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման արդյունքում ՖԿ-ի կողմից գրավադրված գույքի նկատմամբ իրականացվում է իրացման գործողություն, ապա գույքի իրացման արդյունքում առաջացող գումարի ՖԿ-ի կողմից հատկացված վարկի գծով գոյացած պարտավորությունների ծավալի գերազանցող մասն ուղղվում է վարկի բյուջետային երաշխիքով ապահովված մասի մարմանը։

Ֆինանսների նախարարության կողմից բյուջետային երաշխիք տրամադրելու մասին միջնորդությունն ստանալուց հետո քննարկման և որոշման կայացման համար սահմանված 14 աշխատանքային օրը փոխարինվում է 10 աշխատանքային օրով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում