ԱԱսպրամ Սարատիկյան

Թուրքիայում տեղի է ունեցել 5,6 մագնիտուդով երկրաշարժ

Թուրքիայում տեղի է  ունեցել 5,6 մագնիտուդով երկրաշարժ

Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնել է, որ Մալաթիա նահանգի Բաթթալգազի շրջանում վաղ առավոտյան տեղի է ունեցել 5,6 մագնիտուդով երկրաշարժ։ Այն, ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել 7,03 կմ խորությամբ։

Մալաթիայի քաղաքապետ Սամի Էրը նշել է, որ շատ ուժգին երկրաշարժ է եղել, և մարդիկ խուճապահար դուրս են եկել փողոց։

Ավերածությունների մասին տեղեկություն չկա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում