ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 262 կողմ, 159 դեմ ձայնով հաստատել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը և փաստաթուղթն ուղարկել նախագահ Դոնալդ Թրամփին՝ ստորագրման։ Օրինագիծը կրում է հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեմի անունը, որը դրա գլխավոր նախաձեռնողն էր:

Փաստաթղթի համաձայն՝ Իրանի դեմ պատժամիջոցները երկարաձգվում են մինչև 2031 թվականը։

Փաստաթուղթը նաև ԱՄՆ նախագահին լիազորում է մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանից էներգակիրներ գնող երկրների նկատմամբ, ինչպես նաև պատժամիջոցներ ՌԴ նախագահի, նրա մերձավոր շրջապատի, բարձրաստիճան զինվորական և քաղաքական պաշտոնյաների, պետական ​​ձեռնարկությունների, ռուսական բանկերի, էներգետիկ և պաշտպանական ընկերությունների ու «ստվերային նավատորմի» նկատմամբ։

Օրինագիծը Սենատի կողմից հաստատվել էր օգոստոսին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում