Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԷԷմմա Վարդանյան

ԿԳՄՍՆ-ն և Ուրուգվայի Հանրային կրթության ազգային վարչությունը կրթության ոլորտում համագործակցության մասին հատուկ համաձայնագիր են ստորագրել

ԿԳՄՍՆ-ն և Ուրուգվայի Հանրային կրթության ազգային վարչությունը կրթության ոլորտում համագործակցության մասին հատուկ համաձայնագիր են ստորագրել

Մայիսի 11-15-ը Հայաստանում է գտնվել Ուրուգվայի Հանրային կրթության ազգային վարչության (ANEP) պատվիրակությունը՝ կրթության ոլորտում հայ-ուրուգվայական համագործակցությունը խթանելու նպատակով։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի հետ, այցեր TUMO, COAF և Armath կենտրոններ, ինչպես նաև դպրոցներ, հանդիպումներ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամում, Գնահատման և թեստավորման կենտրոնում, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում, հանդիպում Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ, այց Երևանի Ուրուգվայի հրապարակ։

Քննարկումները կենտրոնացած են եղել համագործակցության երեք հիմնական ուղղությունների շուրջ՝ լեզվական քաղաքականություն, դպրոցական սննդի ոլորտում պետական քաղաքականություն, կրթության, տեխնոլոգիաների, STEAM կրթության, գնահատման, ուսուցիչների վերապատրաստման և գյուղական համայնքներում կրթության ոլորտներում համագործակցության հնարավորություններ։

Այցի կարևոր արդյունքներից է  «Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ուրուգվայի Հանրային կրթության ազգային վարչության միջև կրթության ոլորտում համագործակցության մասին» հատուկ համաձայնագրի ստորագրումը։ Համաձայնագիրը կնպաստի ուսուցիչների վերապատրաստման և փոխանակման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև՝ օտար լեզուների ուսուցման, գնահատման և հավաստագրման ոլորտներում համագործակցության զարգացմանը։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում