ԿԿարմեն Ղուկասյան

ԿԳՄՍ նախարարն այցելել է Հարժիս գյուղում նոր չափանիշներով կառուցված մոդուլային դպրոց

ԿԳՄՍ նախարարն այցելել է Հարժիս գյուղում նոր չափանիշներով կառուցված մոդուլային դպրոց

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան այցելել է նաև մի շարք հանրակրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են Կառավարության

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում:
 
Այցերին ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը։
 
 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Գորիսի թիվ 5 միջնակարգ դպրոց: Այս տարեսկզբից դպրոցի շուրջ 200 աշակերտ արդեն ուսումը շարունակում է արդիականացված, հարմարավետ և բարեկարգ պայմաններում։

 
Նախարարը շրջել է վերանորոգված դպրոցում, ծանոթացել ԲՏՃՄ լաբորատորիաներում ստեղծված պայմաններին, գույքով համալրման գործընթացին, դասասենյակների և ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգմանը:
 

 

Նա նաև զրուցել է ուսուցիչների հետ ու հետաքրքրվել, թե որքանով են նոր լաբորատորիաները նպաստել սովորողների մոտիվացմանը և բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների հանդեպ հետաքրքրության ավելացմանը: Ուսուցիչները կարևորել են լաբորատոր նոր սարքավորումների օգտագործման կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստումների կազմակերպումը:
 

ԿԳՄՍ նախարարն այցելել է նաև Հարժիս գյուղում նոր չափանիշներով կառուցված մոդուլային դպրոց, որի ավելի քան 80 սաներն այս տարեսկզբից ուսումնառություն են ստանում ժամանակակից և արդիական միջավայրում:

 
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է կրթահամալիրի ենթակառուցվածքային պայմաններին և առանձնահատկություններին, ինչպես նաև զրուցել ուսուցիչների հետ, քննարկել կամավոր ատեստավորմանը և տարակարգի շնորհմանն առնչվող հարցեր։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում