ԱԱրամ Մարանդյան

Էջմիածնի բժշկական կենտրոնում առաջին անգամ լապարասկոպիկ վիրահատությամբ փրկել են 29-ամյա բուժառուի կյանքը

Էջմիածնի բժշկական կենտրոնում առաջին անգամ լապարասկոպիկ վիրահատությամբ փրկել են 29-ամյա բուժառուի կյանքը

Մարզային բժշկական կենտրոններում շարունակական վերազինումն առողջապահության նախարարության առաջնահերթություններից է: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

«Էջմիածնի բժշկական կենտրոնում առաջին անգամ լապարասկոպիկ եղանակով իրականացվել է վիրահատություն` ստամոքսի խոցի թափածակման դեպքում:

29-ամյա բուժառուն բժշկական կենտրոն է տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում, կյանքին սպառնացող վտանգով:

Անհետաձգելի վիրահատությունը լապարասկոպիկ եղանակով իրականացնելը Էջմիածնի բժշկական կենտրոնում հնարավոր եղավ բուժկենտրոնի պրոֆեսիոնալ կադրերով ու համապատասխան սարքավորումներով հագեցվածության շնորհիվ»,-նշում են նախարարությունից: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում