ԴԴավիթ Մուրադյան

Ոստիկանությունը հիշեցնում է՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից

Ոստիկանությունը հիշեցնում է՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից

Մայիսի 8-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում գտնվող գազալցակայանի հետնամասում։ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են գնդացիր, թմբուկավոր ատրճանակ, որսորդական ողորկափող հրացան և գնդացրի 300 փամփուշտ։

 

Ոստիկանություն զանգած մեկ այլ քաղաքացի էլ զենք-զինամթերք էր թողել Տավուշի մարզի Պառավաքար գյուղի հարակից խաչքարի մոտ։ Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում հայտնաբերել են «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, «Ֆ-1» և «ՌԳԴ» տիպի երկու նռնակ, նռնակի երկու պայթուցիչ և տարբեր տեսակի ու տրամաչափի 56 փամփուշտ։

 

«Կրկին հիշեցնում ենք՝ երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է, մինչդեռ կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»,- ասվում է հաղորդագրությունում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում