ԷԷմմա Վարդանյան

Ֆեյսբուքում թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ արած քաղաքացին կալանավորվել է

Ֆեյսբուքում թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ արած քաղաքացին կալանավորվել է

Մայիսի 12-ին ֆեյսբուքում ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ կատարելու համար ձերբակալված քաղաքացին կալանավորվել է 1 ամսով։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բլոգեր Արտակ Ավետիսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան:

Հիշեցնենք՝ Շենգավիթում ՔՊ-ի քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանությունը բերման էր ենթարկել մեկ անձի՝ ատելություն և թշնամանք հրահրելու կասկածանքով։ Համացանցում տարածված տեսանյութում տղամարդը, ներկայանալով որպես «շենգավիթցի Արտակ», վիրավորական և սպառնալից արտահայտություններով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, որ նրան սպասում են Շենգավիթում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում