Ռուսական ուժերը կառավարվող ավիացիոն ռումբերով հարվածել են Զապորոժիեին

Ռուսական ուժերը կառավարվող ավիացիոն ռումբերով հարվածել են Զապորոժիեին

Ռուսական ուժերը կառավարվող ավիացիոն ռումբերով հարվածել են Զապորոժիեին, հարվածի տակ են հայտնվել ավտոմեքենաներ, խանութ և մի քանի ձեռնարկություններ՝ հայտնել է Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը: Ավելի ուշ տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակման հետևանքով կա մեկ զոհ և ութ վիրավոր:

ՌԴ պաշտպանության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել: Նշվում է, որ հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է ինը կառավարվող ավիացիոն ռումբ, ամերիկյան արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի երկու ռեակտիվ արկ, վեց «Ֆլամինգո» հեռահար թևավոր հրթիռ և 601 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում