Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք

Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում միջոցներ ձեռնարկելով թմրամիջոցների ապօրինի ներկրման ուղիները պարզելու և կանխարգելելու ուղղությամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպք:

Մասնավորապես, 2019 թ. նոյեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության մարմինների օպերատիվ հսկողության ներքո «Մեղրի»  մաքսային կետով, Թեհրան-Երևան երթուղային ավտոբուսով Երևան քաղաքի «Կիլիկիա» ավտոկայան ժամանելիս և տաքսի նստելիս բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության մեկ քաղաքացի, ով մաքսանենգությամբ Հայաստան է ներկրել առանձնապես խոշոր չափերով «մեթամֆետամին»  տեսակի թմրամիջոց, որն էլ հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, բերման ենթարկված օտարերկրացին ձերբակալվել է, ստացվել են նաև փաստական տվյալներ նրա կողմից նախկինում թմրամիջոցներ Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներկրելու և դրանց իրացմամբ զբաղվելու վերաբերյալ: Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում