Քաղաքացու օր. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Քաղաքացու օր. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից կատարել է գրառում. «Քաղաքացու օր»:

Ապրիլի 25-ը ՀՀ քաղաքացու օրն է:

Հանրապետության 101 բնակավայրերում ընթանում են միջոցառումներ՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով: Միջոցառումները իրականացվում են 3 բաղադրիչով՝ կրթություն, երիտասարդություն և մշակույթ։

Որպես բանախոսներ՝ հանդես են գալիս պետական իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում մեծ ներդրում ունեցող գործիչներ, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող և կրթության, գիտության, սպորտի, մշակույթի բնագավառներում ակնհայտ հաջողություններ արձանագրած գործիչներ, «Մեր ժամանակների հերոսը» նախագծի մասնակիցներ:

Երևանում, Մարալիկ և Վարդենիս քաղաքներում նախատեսվում են համերգային միջոցառումներ:

Ավելի վաղ վարչապետը շնորհավորել էր բոլորիս Քաղաքացու օրվա առիթով։ 

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©