ԱԱրամ Մարանդյան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ESCAP-ում խոսել է սոցիալական զարգացման առաջնահերթությունների մասին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ESCAP-ում խոսել է սոցիալական զարգացման առաջնահերթությունների մասին

Ապրիլի 21-ին Բանգկոկում անցկացվող ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) 82-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ոչ ոքի չթողնելով հետևում․ զարգացնելով հասարակությունը բոլոր սերունդների համար Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում» խորագրով քննարկմանը, հայտնում են ԱԳ նախարարությունից։

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել ESCAP-ի կողմից իրականացվող ջանքերը՝ մարդու իրավունքների վրա հիմնված սոցիալական պաշտպանության համակարգերի խթանմանն ուղղված միջոցառումների առաջմղման գործում։

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող համապարփակ և ներառական քաղաքականությունները սոցիալական կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և կանանց հզորացման ուղղություններով։ Ընդգծել է, որ այդ քաղաքականությունների շրջանակներում մեկնարկել են մի շարք ծրագրեր՝ ուղղված կանանց սոցիալ-տնտեսական հզորացմանը, հատկապես գյուղական բնակավայրերում, նրանց հմտությունների զարգացմանը, ռեսուրսների հասանելիության բարելավմանը և կանանց առաջնորդության խթանմանը։

Ներկայացվել են Հայաստանի 2024-2040 թվականների ժողովրդագրական ռազմավարության հիմքում ընկած գաղափարախոսությունն ու սկզբունքները՝ ընդգծելով ընտանիքի բարեկեցության և անհատների հզորացման կարևորությունը։ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը շեշտել է նաև ՀՀ կառավարության կողմից ներդրված համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգի կարևորությունը։

Ամփոփելով՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ներառական, դիմակայուն և կայուն սոցիալական զարգացման կարևորությունը, ինչպես նաև այդ նպատակներին հասնելու համար միջազգային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում