Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել

Ապրիլի 14-ին ձերբակալված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողություն: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։
Դատարանը նույն որոշումը կայացրել է նաև կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանի նկատմամբ։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, որոնք ձերբակալվել են։
Նրանցից մեկը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանն է, երկրորդը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը։
Բաժիններ
Դիտումներ418









