ԳԳևորգ Թոսունյան

Ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում փոխվարչապետի խորհրդականի եղբոր ընկերությունում

Ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում փոխվարչապետի խորհրդականի եղբոր ընկերությունում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի եղբորը՝ Զարեհ Էլոյանին պատկանող Eloyan Architects ընկերությունում ոստիկանության 6-րդ վարչության ծառայողները ստուգողական գործողություններ են իրականացնում, 1lurer.am-ին ասել են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ստուգումներն իրականացվում են լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա:

Հիշեցնենք, նոյեմբերի սկզբին կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտարարել էր, թե Ավետիք Էլոյանը ներգրավված է «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այդպես էլ չի հասկացել Սարհատ Պետրոսյանի հնչեցրած արտահայտությունը: Նա տեղեկացրել է, որ Ավետիք Էլոյանը պատրաստվում է դիմել դատարան՝ կապված Պետրոսյանի հայտարարությունների հետ: 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում