Իսրայելը կոչ է արել Լիբանանի հարավի որոշ շրջանների բնակիչներին հեռանալ առավել անվտանգ վայրեր

Իսրայելը կոչ է արել Լիբանանի հարավի որոշ շրջանների բնակիչներին հեռանալ առավել անվտանգ վայրեր

Իրանական և իսրայելա-ամերիկյան փոխադարձ հարվածներին զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները Լիբանանում: ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ երկրի հարավում «Հըզբոլլահ» շարժման զինյալների հետ բախումների ժամանակ զոհվել է իսրայելցի չորս զինվորական, կա 2 վիրավոր: Հրեական Պետության զինված ուժերը նախազգուշացրել են՝ չեն դադարեցնելու հարվածները, կոչ արել հարավի որոշ շրջանների բնակիչներին՝ հեռանալ առավել անվտանգ վայրեր:

Իսրայելի պաշտպանության նախարարի խոսքով էլ՝ թույլ չեն տա Լիբանանի հարավից տարհանված մոտ 600000 բնակչի վերադառնալ իրենց տներ, քանի դեռ Իսրայելի հյուսիսին սպառնացող վտանգը չի չեզոքացվել: Իսրայել Կացը շեշտել է՝ վճռական են՝ ոչնչացնելու «Հըզբոլլահը» և կտրելու Լիբանանն Իրանից:

ՄԱԿ-ից էլ հայտնել են, որ Լիբանանի հարավում զոհվել է ինդոնեզացի երեք խաղաղապահ: Կառույցի տվյալով՝ իսրայելական հարվածներից զոհվել են նաև լիբանանցի լրագրողներ և բժիշկներ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ խաղաղապահների վրա հարձակումը միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում է և կարող է համարվել պատերազմական հանցագործություն։

Իսրայելից արձագանքել են՝ խոստանալով հետաքննել միջադեպը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում